ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եկել ենք ռուս խաղաղապահներին ասելու, որ կատարեն իրենց առաքելությունը. արցախցի կին

Եկել ենք ռուս խաղաղապահներին ասելու, որ կատարեն իրենց առաքելությունը, բացեն ճանապարհը և ապահովեն մեր անվտանգությունը։ Այս մասին համացանցում հրապարակված տեսանյութում նշում է Լաչինի միջանցքը բացելու պահանջով ռուս խաղաղապահներին մոտեցած արցախցիներից մեկը:
 

« Սիրելի արցախցիներ, մենք հիմա Շուշիի լանջերին ենք՝ ներքևում Ստեփանակերտն է, եկել ենք ռուս խաղաղապահներին ասելու, որ կատարեն իրենց առաքելությունը, բացեն ճանապարհը և ապահովեն մեր անվտանգությունը։ Խնդրում եմ ձեզ՝ Ստեփանակերտում բնակվողներդ, վաղը ժամը 15:00-ին դուրս գալ հրապարակ, քանի որ մեր ղեկավարներն անգործության են մատնված, լռում են, իսկ մենք 12 օր է՝ պատանդների կարգավիճակում շրջափակման մեջ ենք», - նշում է արցախցի կինը։

 

«Մենք այստեղ ենք ապրում և ապրելու ենք, ես Արցախը թողնելու տեղ չունեմ»,- ասում է նա` նշելով, որ իրենք պատրաստվում են հրապարակ գնալ, և եթե մինչև այդ ճանապարհը չբացվի, իրենք կխոսեն կա՛մ ռուսների հետ, կա՛մ ադրբեջանցիների հետ, բայց ճանապարհը պետք է բացել:
 

 

Քաղաքականություն

Պատահարներ