ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկու լավ նորություն ունեմ․ առաջին՝ ինչպես 90–ականներին, ապաշրջափակվելու ենք, երկրորդ՝ ՔՊ չի լինելու․ Վարդանյան

Հարգելի խորհրդարան, արտակարգ դատարաններից, ձեր մեքենաների արագությունից, ձեզ ուզում եմ բերել  իրական օրակարգ՝ Արցախը շրջափակված է, Քարվաճառը հանձնված է, երկրորդ ճանապարհ չկա։ ՔՊ–ի խոստացած երրորդ՝ Կապան–Ջրական ճանապարհը, կարծեմ, չի կառուցվել, հիմա էլ փակ է Բերձոր–Լաչին միջանցքը, որը, կարծեմ, նախկիններն են բացել։

 

Այս մասին այսօպր խորհրդարանի արտահերթ նիստին ԱԺ ամբիոնից հայտարարեց « Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

 

«Նոր բան չէ,  90–92–ին էլ էր Արցախը շրջափակված բոլոր կողմերից, Հայաստանի հետ միակ կապն ուղղաթիռն էր․ բայց կա մի աննշան տարբերություն՝ այն ժամանակ և՛ Արցախում, և՛ ՀՀ–ում իշխանություն կար, երկուսի նպատակը նույնն էր՝ անկախ պետականություն և Արցախ, Արցախն իբր անկախ պետականության հիմք։ Հիմա Հայաստանում ՔՊ իշխանությունն է, առանց պետական մտածողության, առանց Արցախի, իշխանություն՝ իշխանության համար»,–ասաց պատգամավորը։

 

Նրա խոսքով՝ Արցախում նույն վիճակն է, կամ սրա ածանցյալը նաև խառն է, չկա համախմբում, քաղաքական–պետական կամք՝ ճգնաժամը հանգուցալուծելու, միակ քաղաքականութունը խնդրել ուրիշներին, որ մեր օգտին մի բան անեն․ «Մուրացկանություն, մուրացկանին չեն հարգում, խղճում են, օգնեն էլ, մուրացկան է մնում, այսինքն, պետություն չկա, որ պարտադրի, որ իր շահը դարձնի այլոցը շահը։

Հարգելի խորհրդարան, բայց երկու լավ նորություն ունեմ․ առաջին՝ ինչպես 90–ականներին՝ ապաշրջափակվելու ենք բոլոր առումներով, Հայաստանը, Արցախը տարածաշրջանում գործոն են դառնալու,  երկրորդ լավ նորությունը՝ ՔՊ չի լինելու»,–եզրափակեց Վարդանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ