ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Աշխարհի առաջնության գավաթը հայտնվել թուրք խոհարարի ձեռքին․ ՖԻՖԱ-ն հետաքնությունն է սկսել

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է, որ քայլեր կձեռնարկվեն այն բանից հետո, երբ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչից հետո թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն հայտնվեց Լուսայլի մարզադաշտում։ 

 

Մրցաշարի եզրափակչում ֆրանսիացիների նկատմամբ Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո Գյոքչեն խաղադաշտ է մտել ու սկսել է ֆուտբոլիստներից լուսանկար խնդրել աշխարհի առաջնության գավաթի հետ։ Խոհարարի պահվածքը հետագայում առաջացրել է զայրույթ երկրպագուների մոտ և սոցցանցերում ստացել բացասական արձագանք։

 

Այս առիթով ՖԻՖԱ-ն հետաքննություն է անցկացրել և պարզել, որ գավաթների հանձնման արարողությունից հետո անհատներին տրվել է չարտոնված մուտք դեպի խաղադաշտ: 

 

«Ներքին միջոցներ կձեռնարկվեն»,- ՖԻՖԱ-ի խոսքերն է մեջբերում New York Times-ի լրագրող Տարիք Փանջան: 

 

ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ գավաթն իրենց ձեռքում կարող են պահել միայն աշխարհի առաջնությունների հաղթողները, պետությունների ղեկավարները և ՖԻՖԱ-ի նախագահը։

Քաղաքականություն

Պատահարներ