ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նովան փնտրում է իր համար զուգընկեր․ տեսախցիկները ֆիքսել են պարսկական հովազին

Նովա անունով այս գեղեցիկ Պարսկական հովազը կրկին անգամ այցելել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) տարածք և հայտնվել մեր թակարդ-տեսախցիկի տեսադաշտում։ 


Հիմնադրամի մասնագետների ենթադրությամբ՝ Նովան էգ է և ամենայն հավանականությամբ հետևում է Նեոյին՝ փնտրելով իր համար զուգընկեր։ Այդ մասին է վկայում նաև Նեո ու Նովա հովազների նույն միգրացիոն ճանապարհով ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ անցնելու փաստը։ 


ԿԿԱ-ի բացառիկ էկոհամակարգի, կենսամիջավայրերի ու կենսաբազմազանության պահպանումն իրականացվում է FPWC-ի կողմից: Մշտադիտարկումը իրականացվում է ի շնորհիվ World Land Trust (WLT), WWF-Belgium, ԱՄՆ Անտառների ծառայության պետդեպարտամենտի (USFS) ու Viva-MTS գործընկեր կազմակերպությունների: 

  
Ըստ IUCN Տեսակների գոյատևման հանձնաժողովի/Կատվազգիների մասնագետների խմբի՝ հովազն անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակներից է: 

Քաղաքականություն

Պատահարներ