ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում մանուկների համար վառվել են տոնածառի լույսերը

Շրջափակման մեջ գտնվող արցախցի երեխաներին ամանորյա տրամադրությունից չզրկելու համար  դեկտեմբերի 23-ին,  Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան Օղակաձև պուրակում  տեղի է ունեցել տոնածառի լույսերը վառելու արարողություն:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մշակութային ծրագրով են ներկայացել Ստեփանակերտի  արվեստի կրթօջախների սաները: Այնուհետև արցախցի մանուկներին  մոտեցող Ամանորի առթիվ շնորհավորել  և խաղաղություն են  բարեմաղթել Ձմեռ պապը, մուլտֆիլմերի ու հեքիաթների հերոսներ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ