Twitter-ը դիտման հաշվիչ կունենա օգտատերերի ակտիվությունը գնահատելու համար. Մասկ

Twitter սոցիալական ցանցը կունենա դիտման հաշվիչ՝ որոշելու համար, թե ինչ ակտիվություն ոյնեն սոցցանցի օգտատերերը։ Այս մասին գրում է РБК-ն։

 

Նշվում է, որ համապատասխան հրառումը Մասկն արել է սոցցանցի իր էջում։

 

«Twitter-ը թողարկում է դիտումների հաշվիչ, որ կարողանաք տեսնել, թե քանի անգամ է թվիթը դիտվել», - գրել է նա:  

 

Իր խոսքով՝ «սոցցանցի օգտատերերի 90%-ը կարդում է, բայց չի գրում, չի արձագանքում և չի հավանում, քանի որ դրանք հրապարակային գործողություններ են», և դիտումները ցույց կտան, թե սոցիալական ցանցը որքանով է «աշխույժ»։


Մասկը Twitter-ի սեփականատերն է այս տարվա հոկտեմբերի վերջից։  Նրա գալուց հետո ընկերությունում փոփոխություններ սկսվեցին՝ նոր հնարավորությունների ներդրումից մինչև աշխատակիցների աշխատանքից ազատում։

Քաղաքականություն

Պատահարներ