Վերին Շորժայի ղեկավարը՝ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցների մասին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները դադարել են լուսադեմին։ Այս մասին Auroranews -ին ասել է բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

 

Երանոսյանի խոսքով, կրակոցները եղել են դիրքերի ուղղությամբ, սակայն բնակավայրում բարձր լսվել են ձայները։

 

Մեր հարցին, թե ինչ տրամադրություններ կան բնակավայրում Երանոսյանն ասաց, որ բնակիչներն արդեն սովոր են կրակոցներին, չնայած նրան, որ անհանգստություն միանշանակ կա։ 

 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 23-ի ժամը 03:15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. «Հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է»։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ