Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, իբր թե Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Բաքվի բռնապետը Հայաստանից սերող մի խումբ իբր «մտավորական» ադրբեջանցիների հետ հանդիպմանը հերթական բարբարջանքներն է հնչեցրել, թե Հայաստանը իբր «Արևմտյան Ադրբեջան» է, և դրա մասին «վկայում են» բազմաթիվ իբրև թե փաստեր։

Հայաստանի գրեթե ամեն թիզ հողում մեր փառապանծ նախնիները թողել են մեր երկրի հայկական քաղաքակրթական անձնագրերը՝ հազարամյակներով կերտելով յուրատեսակ և հենց հայկական մշակութային միջավայր։ Այս լուսանկարում իմ կողքի թփուտներով ու ծառերով սքողված միջնադարյան եկեղեցու նույնիսկ մասունքները խոսում են այն մասին, որ այս հողը թե՛ սրբազան է, թե՛ հայկական, և բարբարոսների՝ դրա նույնիսկ մեկ թիզին «հավակնելը» անպատկառություն է, որը պետք է պատժվի»:

 

Հիշեցնենք, որ այսօր 14-րդ օրն է, որ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ստեղշելով հումանիտար ճգնաժամ արցախցիների համար։ 


 

Քաղաքականություն

Պատահարներ