Եվրոպան կբախվի գազի դեֆիցիտի. ՌԴ փոխվարչապետ Նովակ

«Եվրոպան 2022-ին անխուսափելիորեն կբախվի գազի դեֆիցիտի, ԵՄ երկրներն արդեն կրճատել են սպառումը 40-50 միլիարդ խորանարդ մետրով՝ պարարտանյութերի, մետալուրգիայի, գազի քիմիայի արտադրության անկման պատճառով։ Գազի գնի և այլ պատժամիջոցների վերին շեմ սահմանելու ԵՄ որոշումն ինքնին հրահրում է խորը երկարաժամկետ ճգնաժամ, ապակայունացում տարածաշրջանում», - ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

 

«Գազի գնի վերին շեմ մտցնելու վերջին որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արևմտյան գործընկերները չեն առաջնորդվում տնտեսական առողջ հաշվարկներով, այլ միայն ֆլիրտ են անում իրենց ընտրողների հետ: Նրանք ստանում են ակնթարթային օգուտներ, բայց բացառապես քաղաքական, ոչ թե տնտեսական: Եթե խոսենք երկար- ժամկետային հեռանկարները, ապա նման որոշումները հրահրում են խորը երկարաժամկետ ճգնաժամ, ապակայունացում Եվրոպայում»,- ասաց նա։

 

Նրա խոսքով, Նորվեգիայում և Մեծ Բրիտանիայում գազի արդյունահանման աճը կարճաժամկետ կլինի, այնտեղ ռեսուրսները շատ սահմանափակ են, և այդ աճը երկարաժամկետ չի լինի: Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սպառման աճի դեպքում Եվրոպան նույնպես անխուսափելիորեն կբախվի դեֆիցիտի»,- հավելել է Նովակը։

Քաղաքականություն

Պատահարներ