Հայաստանը Կարմիր խաչի միջոցով 10 տոննա սնունդ և դեղորայք է ուղարկել Արցախ

Հայաստանը 10 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Արցախ, դրանք Բերձորի միջանցքով առաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Բեռը ներառում էր դեղորայք, մանկական և այլ սննդամթերք բժշկական հաստատությունների համար, Auroranews-ին ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել։ Այդ մարդիկ տարբեր տեսակի քրոնիկ հիվանդություներ ունեն և նրանք այնտեղից իրենց դուրս բերելու խնդրանքով դիմել են Կարմիր խաչին։

ԿԽՄԿ–ի աշխատակիցները նրանց տեղափոխելու համար դիմել են համապատասպան օտարերկրյա ներկայացուցչություններ և այլ կառույցներ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ