Իլոն Մասկը՝ Twitter-ի սնանկացման մասին

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը կարծում է, որ ընկերությանը դեռ սնանկության վտանգ չի սպառնում։ «Twitter-ը դեռ ապահով չէ, բայց սնանկացման եզրին չէ, դեռ շատ աշխատանք կա անելու»,- գրել է Մասկը Twitter-ի իր էջում։


Նոյեմբերին տեղեկություն հաղորդվեց, որ Մասկը չի բացառել Twitter-ի սնանկացումը, եթե վերջինս ձեռք բերած սոցիալական ցանցը չկարողանա ավելի շատ գումար աշխատել, քան ծախսում է: Գործարարը, ըստ հրատարակության, ընկերության աշխատակիցներին ասել է, որ հաջորդ տարի հարթակը կարող է բախվել «դոլարի ֆոնդերի արտահոսքի»։

 

Հոկտեմբերի վերջին Մասկը վերջապես փակեց Twitter-ը ձեռք բերելու 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը։ Նա խոստացել է ազատականացնել սոցցանցի խմբագրական քաղաքականությունը, որը լայնորեն քննադատվել է խիստ գրաքննության համար, և ստեղծել բովանդակության մոդերատորական խորհուրդ, բայց քանի դեռ խորհուրդը չի աշխատել, խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ գլոբալ որոշումներ դեռ չկան։ Մասկը նաև զգուշացրել է, որ սոցիալական ցանցը մոտ ապագայում «շատ հիմարություններ է անելու»։ Ընկերությունը մտադիր է «պահել այն, ինչ աշխատում է և փոխել այն, ինչը չի աշխատում»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ