Ինչու՞ իր գրառման մեջ Ավինյանը չի նշել, որ Հայկ Մարությանի ստորագրած պայմանագրերով են MAN ավտոբուսները գալիս Երևան

Գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 շարժակազմ, շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա ամսվա ընթացքում կժամանեն ևս 87 MAN-եր։ Այդ մասին դեկտեմբերի 24-ին հաղորդել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում նաև տեսանյութ է տարածել, թե ինչպես է MAN-ը քշելով մուտք գործում Հայաստանի սահման։

 

Civilnet.am-ի փոխանցմամբ գերմանական ավտոբուսների ձեռքբերման գործընթացը սկսել էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մինչ ՔՊ-ի կողմից անվստահության ենթարկվելը։ 

 

2021-ի նոյեմբերին նա ստորագրել էր «Երևանի ավտոբուսներ» ծրագրի համաձայնագրերը, որով նախատեսվում էր 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ գնել Երևանի համար։ Ծրագիրն իրականացվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ, բանկը ՀՀ-ին էր տրամադրել 25 միլիոն եվրո։

 

Տիգրան Ավինյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի վերջին նաև մեկնել էին Լեհաստան՝ գործարանում ծանոթանալու ավտոբուսների հավաքման պրոցեսին։ Երևանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածության մասին 2022-ի մարտից հայտարարած Տիգրան Ավինյանը MAN-երի Հայաստան փոխադրման գործընթացի մեկնարկի մասին իր հրապարակման մեջ ոչինչ չի նշել։

Քաղաքականություն

Պատահարներ