Կարմիր Խաչը Արցախից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ից 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ–ի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

 

«Այսօր մեր միջնորդությամբ կազմակերպվել է Հայաստան օտարերկրյա 4 քաղաքացիների տեղափոխումը», – ասաց Ամատունին։

 

Այս մարդիկ տարբեր տեսակի քրոնիկ հիվանդություներ ունեն և նրանք այնտեղից իրենց դուրս բերելու խնդրանքով դիմել են Կարմիր խաչին։

ԿԽՄԿ–ի աշխատակիցները նրանց տեղափոխելու համար դիմել են համապատասպան օտարերկրյա ներկայացուցչություններ և այլ կառույցներ։

Քաղաքականություն