Մենք աշխատում ենք` մենք բոլորս, որ մի բան անենք․ Ռուբեն Վարդանյան

Փետրվարի 23-ին լինելու է 35 տարի, որ մենք սկսել ենք մեր պայքարը․ 35 տարի մենք պայքարի մեջ ենք։ Մենք պետք է շարունակենք և ամեն ինչ անենք, որ մյուս սերունդը տեսնի իսկապես, որ մենք հաղթահարել ենք մեր դժվարությունները և ստացել ենք այն, ինչի համար հազարավոր զոհեր ենք տվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 

 

«Հավատացե՛ք․ ամեն օր՝ առավոտվա ժամը 7-ից մինչև գիշերվա ժամը 2-ը, մենք աշխատում ենք` մենք բոլորս, որ մի բան անենք, հաղթահարենք այս դժվարությունները։

Սա է մեր ուժը, որ մենք ոչ թե ուղղակի անկախ ենք, այլ մենք իսկապես դարձել ենք հասարակություն, որը գիտի՝ ինչ է նշանակում ժողովրդավարությունը, ինչ են նշանակում մարդու իրավունքները, ինչ է նշանակում մարդուն հարգելը։

Մի օրենք կա․ երբ քեզ սեղմում են, կա՛մ դու ուժեղանում ես ու հետ ես հրում, կա՛մ փախչում ես։ Մենք իրավունք չունենք փախչելու․ մենք պետք է ընդդիմանանք, մենք պետք է դեմ տանք մեր ուժն իրենց»։

Քաղաքականություն