ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռունցքները վեր պարզած արցախցիները հարգեցին նահատակների հիշատակը

Ինչպես արդեն հայտնել էինք Արցախում մեկնարկել է համաժողովրդկան հանրահավաք։ Արցախցիները հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղից իրենց բողոքն ու կոչ են հղում ամբողջ աշխարհին՝ աղաղակելով իրենց պանտանդառնության մասին։ 

 

Մինչ բուն ելույթներին անցնելը արցախցիները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմի, 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։ 

 

Հիշեցնենք, որ այսօր 14-րդ օրն է, որ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ստեղշելով հումանիտար ճգնաժամ արցախցիների համար։ 


 

Քաղաքականություն