ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես կցանկանայի գոյատևել Սուրբ Ծնունդը․ անհարմար զրույց՝ անօթևանի և Մեծ Բրիտանիայի վարչապետի միջև

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը այցելել է անօթևանների ապաստարան և հյուրերից մեկին խորհուրդ տվել ուժերը փորձել բիզնեսում։ Ծննդյան տոների նախօրեին տեղի ունեցած անհարմար զրույցի կադրերը հրապարակել է Daily Mail-ը։

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Սյունակը, ով նախաձեռնել էր նախաճաշ բաժանել անօթևաններին, փորձում զրուցել հյուրերից մեկի հետ։

 

«Փորձու՞մ եք իմաստավորել տնտեսական իրավիճակը», -Սունակը հարցնում է անօթևան տղամարդուն։ 

 

Տղամարդը՝  «դա հենց այն էր, ինչ ես փորձում էի անել»:

 

Իր հերթին Սունակը զրուցակցին հարցրել է՝ բիզնեսո՞վ է զբաղվում։ Տղամարդը պատասխանել է, որ անօթևան է, բայց հետաքրքրված է բիզնեսով։ 

 

Սունակը նաև մանրամասնել է, որ իրեն ամենագրավիչն է թվում ֆինանսների ոլորտը։ Վարչապետը նշել է, որ ինքը ֆինանսիստ է և որոշել է ճշտել՝ բրիտանացին իրո՞ք տեսնում է իրեն այս ոլորտում։

 

«Այո, ես դեմ չէի լինի: Բայց, չգիտեմ, նախ ես կցանկանայի գոյատևել Սուրբ Ծնունդը»,- խոստովանել է նրա զրուցակիցը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սունակը, ով հոկտեմբերին նշանակվել էր Բրիտանիայի վարչապետի պաշտոնում, պարզվել է, որ ավելի հարուստ է, քան թագավոր Չարլզ III-ը։

Քաղաքականություն