Զիդանը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։ Պաշտոնը թափուր է բրազիլացի Տիտեի հրաժարականից հետո։

 

Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում է ազգային թիմի ղեկին տեսնել Զիդանին, որի հետ կփորձի բանակցել։ Թեկնածուների թվում են նաեւ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, գերմանացի Թոմաս Տուխելը եւ իսպանացիներ Ռաֆայել Բենիտեսն ու Լուիս Էնրիկեն։

 

50-ամյա Զիդանը առանց մարզչական աշխատանքի է 2021-ին «Ռեալից» հեռանալուց հետո։ Սպասվում էր, որ աշխարհի առաջնությունից հետո նա Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի Դիդիե Դեշամին, սակայն 2022թ-ի ԱԱ-ից հետո Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիան չի քննարկում վերջինիս փոխարինելու հարցը։

Քաղաքականություն

Պատահարներ