«Փչացրեցին նրա հոգեբանությունն ու խլեցին էներգիան». Էրդողանը` Ռոնալդուի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արգենտինացի Լիոնել Մեսսին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն չեն կարող համեմատվել: Նա նաև ասել է, որ Ռոնալդուն Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ենթարկվել է «քաղաքական արգելքի», գրում են թուրքական լրատվականները։

«Նրանք վատնեցին Ռոնալդուին: Ցավոք, նրանք քաղաքական արգելք դրեցին նրա նկատմամբ: Ռոնալդուի նման ֆուտբոլիստին խաղադաշտ ուղարկելը, երբ խաղին մնացել էր ընդամենը 30 րոպե, փչացրեց նրա հոգեբանությունը և խլեց նրա էներգիան»,- ասել է Էրդողանն Էզրումում երիտասարդների հետ հանդիպմանը։

«Ռոնալդուն նա է, ով պաշտպանում է Պաղեստինի հարցը», - հավելել է նա:

37-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի Մարոկկոյի դեմ խաղի երկրորդ խաղակեսում, որտեղ Պորտուգալիան պարտվել է 1-0 հաշվով: Ռոնալդուն՝ միակ խաղացողը, որը գոլ է խփել հինգ Աշխարհի առաջնություններում, մեծ տխրություն է ապրել՝ դուրս մնալով իր վերջին Աշխարհի առաջնությունից և չի կարողացել զսպել արցունքները:

Քաղաքականություն

Պատահարներ