Պելեն սկսել է հրաժեշտ տալ ընտանիքի անդամներին. սպորտային մենեջեր

Բրազիլիայի հավաքականում ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն սկսել է հրաժեշտ տալ ընտանիքի անդամներին։ Այս մասին հայտնի է դարձել բրիտանացի գործարար, սպորտային մենեջեր Ֆրենկ Խալիդին: Ինչպես գրում է Lenta.ru-ն` Խալիդն այդ մասին գրել է Twitter-ում։
 

Սպորտային մենեջերն ասել է, որ Պելեն իր մահից առաջ հավաքել է ընտանիքին և ընկերներին։ Նրա խոսքով՝ 82-ամյա չեմպիոնի ինքնազգացողությունը օրեցօր վատանում է։
 

Նոյեմբերի 30-ին հաղորդվել էր, որ Պելեն հիվանդանոց է ընդունվել մարմնի ընդհանուր այտուցով։ Բրազիլացու մոտ ախտորոշվել է սրտի անբավարարություն և շփոթություն: Կլինիկայի բժիշկները, որտեղ պառկած է նախկին մարզիկը, ասել են, որ բրազիլացին քաղցկեղի բացասական միտում ունի, և, հետևաբար ավելի ինտենսիվ խնամքի կարիք ունի երիկամների և սրտի աշխատանքի խանգարման պատճառով։

 

Պելեն Բրազիլիայի հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն է: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նա ճանաչվել է դարի խաղացող։

Քաղաքականություն

Պատահարներ