2023-ին մենք ՀՀ-ի դեմ նոր մեղադրանքներ կներկայացնենք. Բայրամով

 2022 թվականի ընթացքում Արդարադատության միջազգային դատարանը և ՄԻԵԴ-ը ադրբեջանական կողմի հայցերի համաձայն միջոցներ են ձեռնարկել Հայաստանի դեմ, և դրանք շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, «Հրապարակի» փոխանցմամբ գրում է APA-ն։

 

Նրա խոսքով՝ այս ամիս Ադրբեջանը նոր միջպետական ​​հայց է ներկայացրել Հայաստանի դեմ՝ կապված 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին «հարյուրավոր բնակելի շենքերի այրման և ավերման հետ, երբ հայերը լքում էին Լաչին քաղաքը և հարակից երկու գյուղերը, ինչի կապակցությամբ վնասի փոխհատուցման վճարում է պահանջվում».

 

«Այս գործընթացներն ունեն իրենց առանձնահատկությունները։ 2023 թվականի սկզբից մենք Հայաստանին նոր մեղադրանքներ կներկայացնենք Ադրբեջանի շրջակա միջավայրին ու բնությանը վնաս պատճառելու, ինչպես նաև էներգիայի և բնական ռեսուրսների ապօրինի շահագործման համար»,- ասել է Բայրամովը։

 

Քաղաքականություն

Պատահարներ