ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից անբարեխիղճ մրցակցության եւս մեկ անվիճելի փաստ կա. Զախարովա

Ներկայումս մենք նշում ենք ամերիկյան կառավարական էմիսարների բարձր ակտիվությունը, որոնք գործում են նաեւ օտար երկրներում ԱՄՆ դեսպանատների միջոցով եւ բացահայտ ճնշում գործադրելով այն երկրների ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որոնց ուժային կառույցներն ունեն ռուսական (խորհրդային) արտադրության ավիացիոն սարքավորումներ (ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ)՝ նպատակ ունենալով դադարեցնել դրանց շահագործումը եւ հետագայում արեւմտամետ միջնորդների միջոցով փոխանցել Կիեւի ռեժիմին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

 

«Ընդ որում, որպես հիմնական փաստարկ, նրանք չարամտորեն առաջ են մղում ենթադրություններն այն մասին, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանի Դաշնությունն իբր անկարող է ապահովել դրանց որակյալ տեխնիկական սպասարկումը եւ վերանորոգման համար անհրաժեշտ օրիգինալ պահեստամասերի մատակարարումը:

Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ռուսաստանն անշեղորեն կկատարի բոլոր համապատասխան պարտավորությունները իր գործընկերների նկատմամբ՝ առկա եւ ապագա նախագծերում։

Բացի այդ, կցանկանայինք ուշադրություն հրավիրել հետեւյալ ասպեկտի վրա։ Իսկապես, հազվադեպ դեպքերում ռուսական հատուկ արտադրանքի մատակարարման հետաձգումներ եղել են: Սակայն իրերի այս վիճակը պարզապես հետեւանք է մեր երկրի հետ համագործակցող միջազգային տրանսպորտային ընկերություններին ուղղված «կոլեկտիվ Արեւմուտքի» աննախադեպ պատժամիջոցների սպառնալիքների։

ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից անբարեխիղճ մրցակցության եւս մեկ անվիճելի փաստ կա։ Արտաքին շուկաներից ռուսական տեխնիկան դուրս մղելով՝ ամերիկացիները միաժամանակ մեր գործընկերներին պարտադրում են իրենց նմուշները՝ այդպիսով պաշտպանելով առաջին հերթին սեփական ռազմարդյունաբերական համալիրի շահերը»,- նշել է նա։


 

Քաղաքականություն

Պատահարներ