ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով մահացել է ավելի քան 60 մարդ

ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի: Այս մասին նշում է NBC-ն: Նշվում է, որ զոհերի  թիվը դեռ կարող է աճել:


Ըստ աղբյուրի՝ զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորք նահանգի արևմուտքում՝ Բուֆալո քաղաքում և շրջակայքում՝ 33 մարդ։ Ձնաբքի  հետևանքով մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել նաև 11 նահանգներում, այդ թվում՝ Կանզասում, Կենտուկիում, Միսուրիում, Օհայոյում և Թենեսիում։

 

Անցած շաբաթվա վերջին Միացյալ Նահանգների մի զգալի հատված հայտնվել էր վատ եղանակի ազդեցության տակ՝ քամու ուժգին պոռթկումների և ձյան տեղումների տեսքով։ Ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է մինչև ռեկորդային ցածր մակարդակի:

Քաղաքականություն

Պատահարներ