«Արցախցի 350 հիվանդ չի կարողանում բուժօգնություն ստանալ Երևանում». Թովմասյան

 Ադրբեջանի կողմից Արցախը արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով շուրջ 350 հիվանդ չի կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում, այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

 

20 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխա է: 

«120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ: 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ: Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից, որը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին և կանխարգելիչ քայլերի իրականացմանը», - Facebook-ում գրել է Թովմասյանը:

Քաղաքականություն

Պատահարներ