Ավիաընկերությունները պետք է պատասխանատվություն կրեն վատ եղանակի պատճառով հազարավոր չվերթներ չեղարկելու համար. Բայդեն

Ամերիկյան ավիաընկերությունները, որոնք Սուրբ Ծննդյան տոների ժամանակ վատ եղանակի պատճառով զանգվածաբար չեղարկել են թռիչքները, պետք է պատասխանատվության ենթարկվեն ուղևորների առաջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
 

«Այս տոնական շրջանում հազարավոր չվերթներ չեղարկվել են ամբողջ երկրում: Մեր վարչակազմն աշխատում է ապահովել, որ ավիաընկերությունները պատասխանատվություն կրեն դրա համար»,- գրել է նա Twitter-ում:
 

Երկրի ղեկավարը կոչ է արել չվերթнերի չեղարկումից տուժածներին ծանոթանալ տրանսպորտի նախարարության հուշագրերին՝ ստուգելու համար, թե արդյոք կարող են փոխհատուցում ստանալ։

Քաղաքականություն