Բաքուն ցանկանում է, որ Հայաստան ԵՄ նոր առաքելություն ուղարկելու հետ կապված հարցերը համաձայնեցվեն Ադրբեջանի հետ

Բաքուն հայտարարել է, որ Հայաստան Եվրամիության նոր առաքելություն ուղարկելու հետ կապված հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։

 

Նա նշել է, որ այժմ արդեն ձեւավորվում է նոր առաքելություն։ 

 

«Ներկայումս Եվրամիության մասնագետները պլանավորում են կատարում, որպեսզի որոշեն, թե ինչով է զբաղվելու հերթական առաքելությունը եւ դրա շրջանակները։ Այդ առաքելությունը լինելու է Հայաստանի տարածքում, բայց մենք կարծում ենք, որ դրա հետ կապված հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»,-ասել է նա: 

 

Նրա խոսքով, քանի որ առաքելությունն աշխատելու է հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ, նրա գործունեությունը «շոշափում է Բաքվի շահերը»։ «Ուստի մենք բացեիբաց հայտարարել ենք Եվրամիությանը, որ մեր ակնկալիքներն այն են, որ պետք է լինի մտքերի փոխանակում, եւ այդ հարցը պետք է համաձայնեցվի մեզ հետ»։

Նա հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դեռեւս չի ստացել որեւէ փաստաթուղթ եւ զեկույց՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքի արդյունքների հետ, որն իր աշխատանքն ավարտել է դեկտեմբերի 19-ին։

 

Քաղաքականություն

Պատահարներ