Բայրամովը` Ադրբեջան-Իրան հարաբերություններում լարվածության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջան-Իրան հարաբերություններում լարվածություն է նկատվում։

«Վերջին ժամանակներս Ադրբեջան- Իրան հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում։ Չէի ցանկանա դրամատիզացնել իրավիճակը։ Տնտեսական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են։ Կարո՞ղ են արդյոք Ադրբեջան-Իրան հարաբերություններն ավելի լավը լինել ներկա իրավիճակում։ Ադրբեջանը ոչ մի կերպ այդ հարաբերությունների սրման կողմնակիցը չի եղել։ Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել իրանցի իմ գործընկերոջ հետ, որը նույնպես հարաբերությունների զարգացման օգտին է արտահայտվել։ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ հարաբերությունները պետք է զարգանան փոխադարձ հարգանքի, միմյանց գործերին չմիջամտելու պայմաններում»,- ասել է Բայրամովը։

Քաղաքականություն

Պատահարներ