Բայրամովը` այլընտրանքային ճանապարհի և «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ադրբեջանական կողմը Զանգիլանի շրջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն այլընտրանքային կարճ ճանապարհ կունենա: Նման հայտարարություն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Այս մասին գրում է ТАСС-ը:
 

«Ադրբեջանն Իրանի հետ ստորագրված հուշագրի հիման վրա արդեն սկսել է Արազ գետի վրայով կամրջի կառուցումը։ Այսպիսով, ադրբեջանական կողմը Զանգիլանի շրջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն այլընտրանքային կարճ ճանապարհ կունենա»,- ասել է ադրբեջանցի նախարարը։ .
 

Արտգործնախարարն ընդգծել է, որ ամեն դեպքում, Ադրբեջանը «առաջ կտանի իր շահերը» և «կպահանջի Հայաստանից կատարել իր պարտավորությունները»։ Ըստ նրա` «Հայաստանն ինքն իրեն վնասում է՝ կանխելով «Զանգեզուրի միջանցքի» բացումը»»։

Քաղաքականություն

Պատահարներ