Հայտնի է` ինչ են հյուրասիրել ԱՊՀ երկրների ղեկավարներին

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը ներկայացրել է, թե ինչ  է ընդգրկվել ոչ պաշտոնական գագաթաժողովի համար Պետերբուրգ մեկնած ԱՊՀ երկրների ղեկավարների աշխատանքային նախաճաշի կերակրացանկում: 

 

Ներառված են եղել մի քանի տեսակի շիլաներ, թարմ կաթնաշոռ հատապտուղներով, ծովախեցգետնով ձիթաբլիթներ, ձու, շոռաբլիթներ թթվասերով, «Երեք շոկոլադ» կարկանդակ և բալի օշարակ գլինտվեյնից: 

 

ԱՊՀ երկրների ղեկավարներին առաջարկվել են «Հինգ ամբողջահատիկների» շիլա, հնդկաձավարի շիլա կամ բրնձի շիլա չամիչով։ Նրանք հնարավորություն են ունեցել ուտելիք ընտրել` ըստ ճաշակի: 

Քաղաքականություն

Պատահարներ