Ասկերանում խանութներն այս պահին դեռ մի կերպ բավարարում են բնակիչների պահանջները. Ապրեսյան

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, անդրադառնալով  Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի` արդեն 16 օր փակ լինելու հետևանքով տիրող  իրավիճակին, նշել է, որ Ասկերանի շրջանի գյուղերում, որտեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ, ներկայում բավարար բանջարեղեն ու մրգեր ունեն, սակայն շրջկենտրոնում դրանց պակասն արդեն զգացվում է:

 

«Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի և մրգերի խնդիր ունենք: Ձավարեղեն չկա: Սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները:  Առկա ապրանքատեսակները շարունակվում են վաճառվել նախկին գներով։ Խանութներն այս պահին դեռ մի կերպ բավարարում են պահանջները, բայց այսպես տևական շարունակվելու  դեպքում  իրավիճակը կբարդանա», այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Ապրեսյաը: 

 

Նա ընդգծել է,  որ ասկերանցիները հոժարակամ են ընդունել  խնայողության ռեժիմի անցնելու գաղափարը:

 

Քաղաքականություն

Պատահարներ