Նավթի գինը սկսել է աճել գնային առաստաղի դեմ Պուտինի պատասխանից անմիջապես հետո

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինը այս տարվա դեկտեմբերի 5-ից ի վեր առաջին անգամ բարձրացել է մինչև 86 դոլար մեկ բարելի դիմաց։ Այս մասին գրում է Kp.ru-ն:


Սև ոսկու գնի բարձրացումը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վառելիքաէներգետիկ ոլորտում պատասխան միջոցների մասին հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հակադարձում է Արևմուտքի կողմից ռուսական նավթի գների առաստաղի սահմանմանը` արգելելով նավթի մատակարարումը գնորդներին, ովքեր միացել են այդ սահմանաչափին փետրվարին: Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի։

Քաղաքականություն

Պատահարներ