Նյու Յորք նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը արտակարգ դրություն է հայտարարել Նյու Յորք նահանգում՝ ձնաբքի պատճառով։  Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

 

«Նախագահ Բայդենն այսօր արտակարգ դրություն հայտարարեց Նյու Յորք նահանգում և հրամայեց դաշնային օգնություն տրամադրել՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին սկսված ձմեռային սաստիկ փոթորիկից հետո արտակարգ իրավիճակին արձագանքելու նահանգային և տեղական ջանքերը լրացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Բայդենը լիազորել է երկրի ներքին անվտանգության վարչությանը և ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության մասնագետներին՝ ջանքեր գործադրել բնակիչներին օգնելու համար։

 

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի մի զգալի հատված տուժել է վատ եղանակի պատճառով՝ ցրտի, քամու ուժեղ պոռթկումների և ձյան տեղումների տեսքով։ Ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է գրեթե ռեկորդային ցածր մակարդակի:

Քաղաքականություն

Պատահարներ