Պուտինն արգելել է ՌԴ-ից նավթի մատակարարումը ԵՄ-ի սահմանած գնային շեմով գնորդներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հակադարձում է Արևմուտքի կողմից ռուսական նավթի գների առաստաղի սահմանմանը` արգելելով նավթի մատակարարումը գնորդներին, ովքեր միացել են այդ սահմանաչափին փետրվարին: Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի։ Այս մասին գրում է ТАСС-ը:

Ռուսական նավթի մատակարարումը ԵՄ-ի սահմանած գնային սահմանափակ շեմով արգելվում է 2023 թվականի փետրվարի 1-ից, նավթամթերքի վերաբերյալ արգելքի ժամկետը կորոշի Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, նշվում է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ, հրամանը ուժի մեջ կլինի 2023 թվականի փետրվարի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը։

Բացի դա, ըստ փաստաթղթի` ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումը երկրներ, որոնք գների առաստաղ են սահմանել, հնարավոր կլինի միայն Վլադիմիր Պուտինի հատուկ որոշման հիման վրա։

Քաղաքականություն

Պատահարներ