Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ամբողջ անձնակազմը ստացել է պարգևավճար

Ամանորյա տոներին ընդառաջ պետական տարբեր կառույցներ պարգևատրում են իրենց աշխատակիցներին. «Արմենպրես»-ը փորձել է պարզել`  ՀՀ զինված ուժերի զինծառայողները և պաշտպանության նախարարության անձնակազմը պարգևատրվե՞լ են:

 

Ի պատասխան հարցի` ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով զինված ուժերի ողջ անձնակազմը ստացել է պարգևավճար՝ մեկ պաշտոնային դրույքաչափի չափով: Վերջինս նշել է, որ դա զինված ուժերում  աննախադեպ է:

 

Քաղաքականություն

Պատահարներ