ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցիները շարժվելու են դեպի օդանավակայան

 «Ճանապարհն այդպես էլ չբացվեց, երեկվա հանդիպումները որևէ արդյունք չտվեցին»,- ֆեյսբուքյան եթերում ասաց «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը: 

 

«Մենք այն օրը շատ մարդկանցով բարձրացանք ռուս խաղաղապահների անցակետ, խնդրեցինք ու պահանջեցինք կատարել նոյեմբերի 9-ի պարտավորությունները, ասացինք, որ այս նույն ժողովրդով, դեռ ավելի շատ, իջնելու ենք օդանավակայան, եթե ճանապարհը չբացվի»,- նշեց նա: Խոսելով այսօրվա անելիքների մասին՝ հայտարարեց, որ 14:30-ից հավաքվելու են Արցախի խորհրդանիշի առաջ, ապա շարժվելու են օդանավակայան:

Քաղաքականություն

Պատահարներ