ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այվազյան է, այդ պատճառով հա՞ ցուցահանդեսի մասին հիշեցիք. Պուտինը՝ թանգարանի տնօրենին

Այսօր Սանկտ Պետերբուրգում Անկախ պետությունների համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովի երկրորդ օրը ԱՊՀ երկրների ղեկավարները ժամանել են Միխայլովսկի պալատ։

ԱՊՀ երկրների ղեկավարները զննել են Ռուսական թանգարանի ցուցանմուշները։

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուշացմամբ ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնում Ռուսական թանգարանի տնօրեն, արվեստաբան Վլադիմիր Գուսևին։

«Երևանում Այվազովսկու հրաշալի ցուցադրությունն էր մեր թանգարանից (տարված ցուցանմուշներով)»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Գուսևը:

Քաղաքականություն

Պատահարներ