ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է Լաչինի միջանցքում այս պահին

16 օր է ինչ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Մինչ  Շուշիի հատվածում միջանցքը փակած սադրիչ ադրբեջանցիները, որոնք իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում տեղադրված վրաններում թեյ են խմում, դրսում կրակի շուրջ տաքանում ու երգում են` Արցախը Հայաստանին և առհասարակ աշխարհին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար աղետի առաջ է կանգնեցրել 120.000 արցախահայերին, որոնցից 30.000-ը` երեխա:

 

Արցախում 350 հիվանդ զրկված է Երևան տեղափոխվելուց և պատշաճ բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Առաջացել է պարենային ապրաքների պակասուրդ: 

 

Անկախ միջազգային կոչերից, ինչպես երևում է, Ադրբեջանը մտադիր չէ բացել ճանապրհը:

Քաղաքականություն

Պատահարներ