ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղապահները մոտեցել են ակցիա իրականացնող ցուցարարներին ու կոպիտ տոնով պահանջել են հեռանալ

 Ռուս խաղաղապահ անձնակազմից 2 սպա մոտեցել են Ստեփանակերտի օդանավակայանի մոտ ակցիա իրականացնող ցուցարարներին ու կոպիտ տոնով պահանջել են հեռանալ: Այս մասին ուղիղ եթերում պատմել է Արցախում ակցիայի նախաձեռնող, «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը:

 

«Նրանց հասկացրել ենք, որ 15 պսևդոբնապահպանի հարցեր չեն կարողանում լուծել, խաղաղ ակցիա ենք իրականացնում, եկել, մեզ վրա՞ եք ուժ բանեցնում»,- իրավիճակը բացատրել է ակցիայի կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանը:

 

Պետրոսյանը նաև հերքում է տեղեկատվությունը, թե խաղաղապահների ղեկավարությունը համաձայնել է հանդիպմանը։

Ըստ նրա՝ ցուցարարների մոտ է դուրս եկել Վոլկովի տեղակալը, ով նախկինում բանակցել է հայկական կողմի հետ Շուշիի մոտեցումների մոտ, սակայն քաղաքացիներն այս անգամ չեն ցանկացել խոսել նրա հետ եւ պահանջել են Վոլկովին։ Գնդապետն իր հերթին ասել է, որ չեն կարողանում «գտնել» հրամանատարին։

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ