ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Պուտին, պահիր քո խոսքը»․ մի խումբ արցախցիներ՝ ռուս խաղաղապահների շտաբի մոտ են

«Բացեք կյանքի ճանապարհը», «Պուտին, պահիր քո խոսքը»: Նման վանկարկումներով բողոքի ակցիա է կազմակերպվել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, որտեղ գտնվում է ռուս խաղաղապահների շտաբը։ 

 

«Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր երթով շարժվելու են դեպի օդանավակայան՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահ առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ: 

Քաղաքականություն