ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքապետարանում քննարկում են կարմիր գծերի հնարավոր թանկացման հարցը

Քաղաքապետարանում հերթական նիստի  ընթացքում անդրադարձան ծառայողական ավտոկայանատեղիների թանկացմանը։ Ապագայում կարմիր գծերի դրույքաչափերը կփոփոխվեն։ 

  
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, պատասխանելով այս հարցին, ասաց որ կարմիր գծերը «կթանկանան», երբ պատշաճ հանրային տրանսպորտ ունենանք, կստիպեն մարդկանց դրանցից օգտվել։ 

 

«Երբ որ ունենանք հանրային տրանսպորտ, այսինքն՝ քաղաքացիներին կարողանանք առաջարկել այլընտրանքային տրանսպորտային միջոցներ, ապա պետք է մտածել հանրային վայրերում ավտոմեքենաների կայանատեղիների թանկացման մասին։ Այս պահին հանրային տրանսպորտի բարեփոխումները ընթացքի մեջ են։ Կարծում եմ՝ երբ կունենանք վերջնական լուծում, կարող ենք այդ հարցին անդրադառնալ»,-նշեց քաղաքապետը։ 

Քաղաքականություն

Պատահարներ