ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդը բազկաթոռի վրա կանգնած շրջել է ձյունոտ քաղաքում, հետո էլ կոտրվածք ստացել

Տղամարդը հին բազկաթոռը մալուխով կապել է «ժիգուլիին» և շրջել Նովոսիբիրսկում։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Օրդինսկոե խճուղում։ Դատելով տեսանյութից՝ մեքենան, որը քաշում է բազկաթոռը, շարժվում է առնվազն 50 կմ/ժ արագությամբ։ Բազկաթոռին նստած տղամարդը վեր է կենում և կանգնում, որպեսզի կարդա իր սմարթֆոնի հաղորդագրություննեը։

 

Նշվում է, որ տղամարդու համար ճամփորդությունն ավարտվել է ընկնելով և արմունկի կոտրվածքով։ Այժմ ոստիկանները որոնում են բազկաթոռի «ուղևորին» և մեքենայի վարորդին։

 

Քաղաքականություն

Պատահարներ