Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

 Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը չորեքշաբթի կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Պատճառը Ֆրանսիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հակաադրբեջանական կոչերն են, ինչն անհանգստացրել է ադրբեջանական իշխանություններին։

 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների անունից Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում Ադրբեջանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցվել, որոնք «ոտնձգություն են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիացի քաղաքական առաջնորդները բաց նամակով դիմել են նախագահ Մակրոնին` ԼՂ հայերի անվտանգությունն ապահովելու հարցով: Պահանջներից մեկն է դատապարտել Ադրբեջանին՝ ՀՀ տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար։

Քաղաքականություն

Պատահարներ