Բայրամովը հայտնել է, թե որն է ադրբեջանական կողմի դիրքորոշումը

Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցություններում միտված է արդյունքների հասնելուն, իսկ այն հարթակը, որով ընթանում են այդ բանակցությունները, առաջնահերթություն չէ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է՝ մեր հիմնական նպատակն այն է, որ բանակցություններն արդյունավետ լինեն: Եվ այս տեսանկյունից բանակցությունների հարթակը, թեև կարևոր է, բայց մեզ համար առաջնահերթություն չէ», - ասել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցություններ վարել ցանկացած հարթակում։

«Մենք ցույց ենք տվել մեր բաց լինելը գործընթացի նկատմամբ: Բացառություն են կազմում միայն այն հարթակներն ու մարդիկ, որոնք դրսևորել են իրենց կողմնակալությունը և չեզոք և արդար դիրքորոշում ունենալու անկարողությունը: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են», - ընդգծել է Բայրամովը:

«Ընդհանուր առմամբ, մենք չենք բացառում երկկողմ հանդիպումները հայկական կողմի հետ ապագայում: Դա հնարավոր է, և մենք բազմիցս առաջարկել ենք դա, կամ հանդիպում եռակողմ կամ այլ ձևաչափերով»,- հավելել է Բայրամովը։

Քաղաքականություն

Պատահարներ