Դավիթ Բեկ համայնքում ականներով և չպայթած զինամթերքով տարածք է մարքվել

Դավիթ Բեկ համայնքում ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված ևս 11 052 մ² տարածք մարքվել և պաշտոնապես հանձնվել է օգտագործման։

 

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այս տարվա դեկտեմբերի 7-ից 20-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներով աղտոտված տարածքի տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքներ։

 

Աշխատանքների ընթացքում հայտնաբերված 1 միավոր 120մմ հրետանային արկը ոչնչացվել է։

 

Դավիթ Բեկ բնակավայրի 11 052 մ² գյուղատնտեսական նշանակության տարածքը պաշտոնապես հանձնվել է Կապանի համայնքապետարանին օգտագործման։

Քաղաքականություն

Պատահարներ