Հռոմի պապը խնդրել է աղոթել Բենեդիկտոս 16-րդի համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել աղոթել իր նախորդի՝ նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդի համար, որը, ըստ նրա, «շատ հիվանդ է»:

«Ես կցանկանայի ձեզ բոլորիդ խնդրել հատուկ աղոթք անել պատվավոր Բենեդիկտոս Պապի համար... Հիշել նրան, քանի որ նա շատ հիվանդ է, խնդրելով Տիրոջը մխիթարել և աջակցել նրան», - ասել է Ֆրանցիսկոսը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ֆրանցիսկոս պապի ասածն անսպասելի է եղել. նա որևէ մանրամաս չի ներկայացրել:

95-ամյա Բենեդիկտոսը 2005 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի փետրվարին իր հրաժարականը ծառայել է որպես Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ:

Նա վերջին 600 տարում հրաժարական տված առաջին պոնտիֆիկոսն էր, որ տարիքը նշել է որպես պապական պարտականությունները կատարելու իր հնարավորությունները սահմանափակող հիմնական գործոն:

Քաղաքականություն

Պատահարներ