Իրանի ոստիկանությունը անվասայլակին գամված աղջկան բաժին է կանչել. նա ի նշան բողոքի հանել է հիջաբը

 Իրանի Սպահան քաղաքում հաշմանդամություն ունեցող Ավա Ջահանգիրիին իշխանությունները հեռախոսազանգի միջոցով կարգադրել են ներկայանալ ոստիկանական բաժանմունք։ Այս մասին գրում է «Հրապարակը»։

 

Աղջիկն այդ մասին իր ինստագրամյան էջում հրապարակում է կատարել և մտավախություն հայտնել, թե չգիտի՝ կոնկրետ ինչի համար են կանչել իրեն ոստիկանական բաժանմունք եւ ինչ կլինի հետո իր հետ։


«Ես չգիտեմ գոյություն ունի արդյոք արդարություն, բայց հույս ունեմ, որ այն դեռ կա»,- գրել է Ավա Ջահանգիրին եւ ի նշան բողոքի՝ հանել է հիջաբը։ Նա տեղաշարժվում է անվասայլակով։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ