Իտալիայում Իրանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Իտալիայում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Սաբուրին կանչվել է  երկրի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է Azad İran Telegram ալիքը՝ Իտալիայի ԱԳՆ-ին հղումով։

Դեսպանին զեկուցվել է պաշտոնական Հռոմի դիրքորոշման մասին, որն անընդունելի է համարում Իրանի կառավարության բռնաճնշումները ցուցարարների նկատմամբ։ Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին Իրանում ձերբակալված ցուցարարների նկատմամբ բռնությունը խայտառակություն է անվանել։

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին Թայանին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել էր, որ Իրանի դեսպանը երկրի ղեկավարին հավատարմագրերը հանձնելուց անմիջապես հետո կկանչվի ԱԳՆ։

Քաղաքականություն