ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք․ Ռուսաստանի ԱԳՆ

 ՆԱՏՕ-ն Ուկրաինայի միջոցով իրականում անվերահսկելիորեն տարածում է թվային զենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ աշխարհի համար: Այս մասին РИА Новости-ին  տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: 

«Անհրաժեշտ է հստակ հասկանալ՝ սպառնալիքները, որոնք Ուկրաինան ներկայացնում Է տեղեկատվական տարածքում, կրում են համընդհանուր բնույթ»,- ասել է նա։ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ «իրականում ՆԱՏՕ-ն այսօր իրականացնում է թվային զենքի անվերահսկելի բաշխում այս երկրի միջոցով»։ 

«Սա հղի է անկանխատեսելի հետևանքներով միջազգային հանրության բոլոր անդամների համար. այսօր տեսադաշտում է Ռուսաստանը, իսկ վաղը մեր փոխարեն կարող է լինել ցանկացած այլ պետություն, որն անցանկալի Է Վաշինգտոնի համար»,- զգուշացրել է դիվանագետը։ 

 

Ավելի վաղ «РИА Новости»-ին տված հարցազրույցում Սիրոմոլոտովը հայտնել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զգալիորեն աճել է ռուսական տեղեկատվական ռեսուրսների և ենթակառուցվածքների օբյեկտների դեմ կիբեռհարձակումների թիվը։ Դրանք գրանցվում են հիմնականում Հյուսիսային Ամերիկայի և Եվրամիության երկրներից։ 

 

Քաղաքականություն