ՊԵԿ-ի քննչական վարչությունը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 23 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում աննախադեպ ցուցանիշներ է արձանագրել: Վարույթ ընդունված և քննված քրեական վարույթներով 2022 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 23 մլրդ դրամ, ինչը նշվում է, որ ոլորտում առաջին անգամ է նման շոշափելի արդյունք ապահովվել:  

 

Համեմատության համար, 2021 թվականի ընթացքում վերականգնվել է շուրջ 5 մլրդ դրամ, 2020 թվականին՝  շուրջ 2,5 մլրդ դրամ, 2019-ին՝ շուրջ 5,8 մլրդ դրամ, 2018 թվականի ընթացքում՝  շուրջ 8,5 մլրդ դրամ, իսկ 2017 թվականին վերականգնվել է մոտ 8,5 մլրդ  դրամ պետությանը պատճառված վնաս, հայտնում են ՊԵԿ  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

ՊԵԿ քննչական վարչությունում քննված քրեական վարույթները վերաբերել են հարկ վճարողների կողմից ՀՀ տարածքում  իրականացրած տնտեսական գործունեության տարբեր ճյուղերին  (ներմուծում-արտահանում, հանքարդյունահանում, ծառայությունների մատուցում, առևտուր, գույքի օտարում, մաքսանենգության դեպքեր և այլն): 

Քաղաքականություն

Պատահարներ