«Սա հենց այն դեպքն է, երբ շունը հաչում է, իսկ քարավանը շարժվում է». Զախարովան պատասխանել է Կուլեբային

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պետք չէ որեւէ կերպ արձագանքել Կիեւի իշխանությունների կոչին՝ ՌԴ-ին հանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից:

 

«Ոչինչ մի արեք: Սա հենց այն դեպքն է, երբ շունը հաչում է, իսկ քարավանը շարժվում է», - ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է Մոսկվան արձագանքի Ուկրաինայի ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությանը։

 

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 20-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պաշտոնական քայլեր է նախապատրաստում Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցությունից զրկելու համար։ Նա նաև նշել էր, որ նման գործընթաց սկսելը հեշտ չի լինի։

Քաղաքականություն

Պատահարներ