«Սա միակ միջոցն է, որով դուք կարող եք հստակ պատկերացում կազմել այս հարցի վերաբերյալ». ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը թվիթերյան իր էջում գրել է.

 

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արդեն 17-րդ օրն է արգելափակված է։ Սա միակ միջոցն է, որով դուք կարող եք հստակ պատկերացում կազմել այս հարցի վերաբերյալ: Եվ այո, այն փաստը, որ միայն ԿԽՄԿ տարբերանշանով մեքենաներ են մտնում և դուրս գալիս, ապացուցում է, որ շրջափակումը շարունակվում է»,-նշել է մարդու իրավունքների պաշտպանը:

Քաղաքականություն

Պատահարներ